Samsung-ը վաճառքի է հանել Galaxy A20s-ը

Samsung Electronics-ը հայտարարել է իր նոր բյուջետային սմարթֆոնի վաճառքը սկսելու մասին: Galaxy A20s-ն արդեն հասանելի է խանութներում $210-ով :Նորույթը թողարկվել է երեք գույնով ՝ սև, կարմիր և կապույտ:

Նախորդ տարբերակի համեմատությամբ այս նոր մոդելը համալրվել է ավելի լավ տեխնիկական բնութագրիչներով և կորպուսի նոր դիզայնով: Սմարթֆոնը համալրվել է 8 Մփիքսել ուլտրալայնանկյուն օբյեկտիվով: Օպերատիվ հիշողությունը 3Գբայթ է, ունի պահոց 32 Գբայթ՝ լուսանկարների և հավելվածների համար, ինչպես նաև սլոթ հիշողության microSD :Էկրանը 6,5 դյույմ թողտվությամբ է, մարտկոցի հզորությունը 4000mAh է, որը պետք է բավարարի մեկ ամբողջ օր:

Անվտանգության ապահովման համար պանելի հետնամասում տեղակայված է մատնադրոշմի սքաներ, չնայած այն բանին, որ ճակատային տեսախցիկը կատարում է դեմքի ճանաչման ֆունկցիա: