Lamborghini-ին կրկնօրինակվել է 3D տպիչի օգնությամբ

Ամերիկյան Կոլորադո նահանգից ֆիզիկոս Ստերլինգ Բեկուսը 3D տպիչի օգնությամբ իր որդու համար սուպերքարի թափք է ստեղծել:Բանն այն է, որ Lamborghini Aventador -ի ամենահասարակ տարբերակի արժեքն ավելի քան 400հազ. դոլար է կազմում: Ամերիկացին որոշել է այն իր սեփական ձեռքերով ստեղծել , որի գաղափարը 11-ամյա որդին է տվել: Այս մասին գրում է Motor.ru– ն:

Գաղափարը հաջողվել է կյանքի կոչել 1.5 տարվա ընթացքում: Սուպերքարի կրկնօրինակը ստեղծելը 20 000 դոլար է արժեցել ընտանիքի համար: Քանի որ Ստերլինգը ձեռքի տակ իսկական <Aventador> չի ունեցել 3D մոդել ստեղծելու համար, սքանավորման ժամանակ նա խաղալիք մեքենաներ է օգտագործել ։ Ինքնաշեն <Aventador>-ի համար ֆիզիկոսն օգտագործել է Chevrolet Corvette-ի V8 շարժիչը: