Արաբական Միացյալ Էմիրություններում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նա մասնակցում է << Արհեստական բանականությունը սպորտում>> համաժողովին և այնտեղ է Դուբայի թագաժառանգ և սպորտային խորհրդի (DSC) նախագահ Ն.Գ. Շեյխ Համդան բին Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ Մակտումի հրավերով:
DAIS-ը համաշխարհային միջոցառում է, որը կառավարությունների և սպորտային արդյունաբերության ղեկավարներին համախմբում է արհեստական բանականության տեխնոլոգիաների շուրջ։ Միջոցառման նպատակն է մարզական արդյունաբերության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) լուծումներ ներդնել:
Հակոբ Արշակյանը մի շարք հանդիպումներ կունենա Հայաստանում իրականացվող ծրագրերով հետաքրրքվող կողմերի հետ: Նախատեսված է հանդիպում նաև ԱՄԷ-ի արհեստական բանականության նախարար Օմար ալ Օլամայի հետ: