Խելացի փամփուշտներ և տանկ-ռոբոտներ. ինչպիսին կլինի ապագայի զենքը.լուսանկարներ

Դեռ 5-10-ը տարի առաջ նման բաներ կարելի էր տեսնել միայն ֆանտաստիկ ֆիլմերում ։Իսկ հիմա այդ ամենն իրականություն է դառնում:

Հին ռազմական տեխնոլոգիաներն անցյալ են դառնում։ Նրանց փոխարինելու է գալիս ապագան ՝ խելացի փամփուշտները, տանկ-ռոբոտներն ու լազերային թնդանոթները ։ Այս զենքն առաջիկա տասնամյակներում որոշելու է ռազմական հակամարտությունների ձևաչափը: Ինչ-որ բան արդեն գլուխ է բերվել, ինչ-որ բան դեռ մշակման փուլում է,բայց անհերքելի փաստ է այն, որ շուտով ապագայի զենքը կիրառվելու է իրական մարտական առաջադրանքների ժամանակ: