Հայաստանում անցկացվող ChainPoint համաժողովի շրջանակում համատեղ նախաձեռնությամբ են հանդես եկել «Լույս» հիմնադրամը, NOOOR Հայաստանի բլոկչեյն ասոցիացիան և Crypto NDX ընկերությունը: Հիմնադրամի խորհրդի անդամ Վարդան Արամյանը հայտարարել է, որ այսուհետ «Լույս» հիմնադրամում գործելու է բլոկչեյն հետազոտական ուղղությունը և կրթական ծրագիրը:
Հիշեցնենք, որ երեկ մեկնարկած ChainPoint 19 միջազգային երկօրյա համաժողովը նպատակ ունի համաշխարհային բիզնես համայնքին ներկայացնելու Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի ներուժը։ Այս տարի այն ունի 500 մասնակից և 50 խոսնակ՝ 30-ից ավելի երկրներից: