Չինական «թռչող ափսեն» քննադատության է ենթարկվել

China Helicopter Exhibition 2019 ցուցահանդեսում անսովոր թռչող սարք է ցուցադրվել: Մեքենան,որը կոչվում է Super Great White Shark(մեծ սպիտակ շնաձուկ), արտաքնապես թռչող ափսե է հիշեցնում: Ըստ առկա տեղեկատվության, հեղինակը Aviation Industry Corporation of China-ն է՝ չինական պետական ավիաշինական ընկերության ստորաբաժանումներից մեկը:

Չնայած ֆուտուրիստական արտաքին ձևին և մեքենայի շուրջը ձևավորված խորհրդավորությանը՝ ռազմական փորձագետները «մեծ սպիտակ շնաձկանը» լուրջ չեն վերաբերվել: Ռազմական լրագրող և փորձագետ Դեյվիդ Ակսը The National Interest պարբերականում նշել է, որ չինական «ֆանտաստիկ» թռչող ափսեն իրենից ոչինչ չի ներկայացնում և դժվար թե երբևէ թռչի: