Թողարկվել է iPhone 11 Pro Superior հավաքածուն. օգտագործվել է նաև Սթիվ Ջոբսի լեգենդար սվիտերը

Ռուսական Caviar ընկերությունը,որը հայտնի է սմարթֆոնների՝ իր անհավանական թանկ տարբերակներով, ներկայացրել է նոր՝ iPhone 11 Pro Superior հավաքածուն:

Դրանք առանձնանում են նրանով, որ պարունակում են հայտնի մարդկանց անձնական իրերից կտորներ:Օգտագործվել են ՝ Սթիվ Ջոբսի սվիտերը, Մուհամեդ Ալիի ձեռնոցները և Beatles -ի համերգային զգեստները ։ Թողարկման սերիայում ներառվել են երեք մոդելներ, որոնք կունենան սահմանափակ քանակություն ՝ ընդամենը տասներեք օրինակ :

Superior Pro Jobs մոդելն առաջին iPhone-ի դիզայնով է, որը Սթիվ Ջոբսը ներկայացրել էր 2007 թվականին: Իսկ Apple-ի լոգոտիպում տեղադրված է լեգենդար սև սվիտերից մի մասնիկ, որը պատկանում էր Սթիվ Ջոբսին ։ Կթողարկվի ընդամենը 9 նմուշ, իսկ գինը կսկսվի 374 հազար ռուբլուց:

Superior Ali & Frazier մոդելը նվիրված է Մուհամեդ Ալիի եւ Ջո Ֆրեյզերի լեգենդար մենամարտին: 750 հարգի ոսկուց պատրաստված տիտանի կորպուսում ներդրված են բռնցքամարտիկների հանդերձանքից մասնիկներ, որոնցով նրանք հանդես են եկել մենամարտում: Սմարթֆոնը կթողարկվի երեք օրինակով ՝ սկսած 740 հազար ռուբլուց:

Superior The Beatles սմարթֆոնը՝ 690 հազար ռուբլի մեկնարկային գնով, կթողարկվի մեկ օրինակով: Այն պարունակում է Beatles լեգենդար քառյակի համերգային զգեստներից կտորներ, որոնք տեղակայված են վինիլային ձայնասկավառակի կենտրոնում: