Google ընկերությունը որոշել է ուրախացնել բլոգերներին և լրագրողներին ։ Կորպորացիայի աշխատակիցները նոր սմարթֆոնները բաշխել են՝ պիցցայի տուփերում տեղադրված:
Սնունդ և սմարթֆոն ստացած բլոգերներն իրենց տպավորություններով կիսվել են սոցցանցերի իրենց պաշտոնական էջերում:
Պիցցայի տուփերի վրա ոչ միայն Google-ի լոգոտիպն է եղել , այլև նշանավոր Domino’s պիցցերիայի: Այդ մասին իր թվիթթերյան բլոգում կատակով անդրադարձել է բլոգեր Սեմ Շեֆֆերը՝ « դարի համագործակցություն» անվանելով Google-ի և Domino’s-ի կապը: