Xiaomi-ն հաջորդ տարվա համար 10-ը նոր 5G սմարթֆոն է պատրաստում

2019 թվականին Xiaomi ընկերությունը ներկայացրել է 2 նոր սմարթֆոն ՝ Mi Mix 3 5G և Mi 9 Pro։ Չինական տեխնոլոգիական հսկայի ղեկավարը հայտարարել է, որ 2020 թվականին իրենք կթողարկեն 10-ից ավելի գաջեթներ՝ 5-րդ սերնդի բջջային կապի աջակցությամբ, հաղորդում Է Gizmochina-ն:

Ավելի վաղ թայվանական TSMC ընկերությունը (Taiwan Semiconductor Manufacturing Company) հաշվարկել է, որ 2020 թվականին 5G սմարթֆոնների պահանջարկը կհասնի 300 մլն-ի: Առայժմ այդ շուկան ընդհանուրի 1%-ն է կազմում: Strategy Analytics հետազոտական ընկերության կարծիքով, նորարարական գաջեթները հաջորդ տարի կզբաղեցնեն բջջային շուկայի մինչև 10 տոկոսը, քանի որ ավելի ու ավելի շատ մարդիկ կանցնեն նոր սմարթֆոնների:

Չինաստանն առայժմ գերիշխող դիրք է զբաղեցնում 5G ցանցի համաշխարհային շուկայում: Այն առաջին երկրներից է, որը տեղակայել է անհրաժեշտ ենթակառուցվածքը: