Շարժիչներ ունեցող թղթե ինքնաթիռը հավաքել է 1մլն դոլար Kickstarter-ի կրաուդֆանդինգային հարթակում

Powerup 4.0-ը նոր սերնդի թղթե ինքնաթիռ է, որը կարելի է կառավարել սմարթֆոնի միջոցով: Power up-ի հեղինակները թղթային ինքնաթիռի արդեն չորրորդ սերունդն են թողարկում.նրանց հաջողվել է ավելի քան 1մլն դոլար հավաքել Kickstarter կրաուդֆանդինգային հարթակում:

Մոդուլը միացնում են սմարթֆոնին Bluetooth-ի միջոցով և կառավարում ինքնաթիռի արագությունը, ուղղությունը, տարատեսակ հնարքների գործադրումը: Ինքնաթիռն ավտոմատ կերպով կարգավորում է շարժիչի հզորությունը, որպեսզի ուժեղ քամու դեպքում կարողանա պահպանել ուղղությունը:

Արտադրողը խոստանում է մինչև 40 կմ/ժ արագություն, բայց մեկանգամյա լիցքավորումն ընդամենը 10-ը րոպե թռիչքի հնարավորություն է տալիս: Ինքնաթիռը լիցքավորվում է 25 րոպեում։

Նախնական պատվերով Powerup 4.0-ի արժեքը $49 է: Մատակարարումը նախատեսված է 2020թվականի ապրիլին: