Դեպի Մարս առաջին տիեզերական արշավը նախատեսված է 2035թվականին

Վաշինգտոնում անցկացվող Տիեզերագնացության միջազգային կոնգրեսում Տիեզերական գործակալության ղեկավար Ջիմ Բրիդենստայնը հայտարարել է, որ դեպի Մարս մարդու առաջին թռիչքը տեղի կունենա 2035 թվականին: Նա ընդգծել է նաև, որ բոլոր երկրների հետ սերտ համագործակցության պայմաններում միայն հնարավոր կլինի նշված ժամկետներում իրականացնել տիեզերական արշավը:

Ներկա պահին ՆԱՍԱ-ի համար առաջնային է «Արտեմիսի» առաքելությունը: Այն նախատեսում է Լուսնի վրա տիեզերական խմբի վայրէջք (2024թ.) և ամրացում (2028թ.):«Եթե մենք արագացնենք Լուսնի վրա վայրէջքի ժամկետները, այդպիսով կարագացնենք նաեւ Մարսի վրա վայրէջքի ժամկետները: Կարծում եմ՝ մենք դա կկարողանանք անել 2035-ին»,- Տիեզերագնացության միջազգային կոնգրեսում իր ելույթի ժամանակ հայտարարել է Բրիդենստայնը: