Գաֆէսճեան արվեստի կենտրոնը պատանեկան նոր նախագիծ է ներկայացրել

 Գաֆէսճեան արվեստի կենտրոնի(ԳԱԿ) տասնամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ստեղծվել է «Պատանի արվեստագետների հարթակ» նոր նախագիծը, որն իրականացվում է Beeline-ի աջակցությամբ:

« Պատանի արվեստագետների հարթակ» նախագիծը հրաշալի առիթ է նոր տաղանդների բացահայտման, կապերի հաստատման, նոր համատեղ նախագծերի ստեղծման և, իհարկե, Գաֆէսճեան պատանեկան խորհուրդը նոր անդամներով համալրելու առումով»,- նշել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

«Տաղանդներ ու հանճարներ հենց այնպես չեն հայտնվում, նրանց բոլորի կյանքում լինում է ինչ-որ մեկը, ով նրանց աջակցում է: Հաճելի է գիտակցել, որ այս պատանիների համար հենց մենք և Գաֆէսճեան կենտրոնը կլինենք այդ ինչ-որ մեկը, ով նրանց հնարավորություն կտա բացահայտել իրենց և մեծ հաջողությունների հասնել ապագայում»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը :