Շուրջ մեկ ամիս ուսանողները կրթության նորագույն տեխնոլոգիաների մասին իրենց գաղափարներն են արտահայտել «Ինչպե՞ս կկիրառեի նորագույն տեխնոլոգիաները կրթության մեջ» թեմայով էսսեներում։ «Ռոստելեկոմ» կրթաթոշակ» էսսեների մրցույթը մեկնարկել էր դեռևս օգոստոսի 26-ին:
Ընկերության աշխատակիցների կողմից կազմված հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում առանձնացվել են լավագույն աշխատանքները: «Համոզված եմ՝ նրանցից շատերի գաղափարները հետագայում կիրառություն կգտնեն նոր ստարտափ ընկերություններում, որոնց հիմնադիրները, ինչու չէ, կլինեն հենց իրենք՝ ուսանողները»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Հաղթող ճանաչված աշխատանքները արժանացել են մրցանակների.: 1-ին տեղում Լիլիթ Խաչիկյանն է՝ ԵՊՀ ինֆորմատիկա և կիրառական մաթեմատկա ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի: Մրցանակը՝ 300 000 դրամ( (10 ամիս՝ ամսական 30 000 դրամ կրթաթոշակ) : 2-րդ տեղում Լիլիթ Գալստյանն է (Սեւանի պետական բազմագործառութային քոլեջ, Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում, 2-րդ կուրս)՝ 200 000 դրամ (10 ամիս՝ ամսական 20 000 դրամ կրթաթոշակ) : 3-րդ տեղում Ալեքսանդր Թալալյանն է (ՀԱՊՀ ավագ դպրոց)՝ 100 000 դրամ (10 ամիս՝ ամսական 10 000 դրամ կրթաթոշակ):