Huawei Watch GT 2. խելացի ժամացույցները կրկնակի մատչելի են Apple Iwatch-ից

Խելացի ժամացույցների խնդիրն այն է, որ դրանք համարյա ամեն օր անհրաժեշտ է լինում լիցքավորել: Այս հանգամանքը, սակայն, Huawei Watch GT 2-ին չի վերաբերում: Huawei -ի այս նորույթն աշխատում է երկու շաբաթ շարունակ: Այն և՛ կրկնակի էժան է Apple Iwatch-ից և՛ աշխատում է 10 անգամ ավելի երկար:

Huawei Watch GT 2-ը համալրվել է խոսափողով և էլեկտրադինամիկ բարձրախոսներով, կարելի է զանգել և աուդիո լսել: Ժամացույցներն անջրանցիկ են, նրանցով կարելի է լողանալ, իսկ ապակու վրա խազեր չեն առաջանում: AMOLED դիսփլեյը 454×454 փիքսել թույլտվություն ունի,աշխատում է Lite OS օպերացիոն համակարգով: Էներգոարդյունավետ համարվող Kirin A1 պրոցեսորն աշխարհում առաջինն է Blutooth 5.1 աջակցությամբ: Կարելի է զանգահարել՝ սմարթֆոնից գտնվելով մինչև 150 մետր հեռավորության վրա: