Xiaomi-ն թողարկել Է Ռուբիկի «խելացի» խորանարդիկը

Xiaomi ընկերությունը որոշել է թողարկել հունգարացի ճարտարապետ Էռնո Ռուբիկի ստեղծած գլուխկոտրուկ – խորանարդիկի սեփական մոդելը՝ Mi Smart Rubik-ը: Չինացիները մի շարք հետաքրքիր հավելումներ են արել: Արտաքնապես այն պլասստմասե խաղալիքից ոչնչով չի տարբերվում, բացի այն, որ ընկերությունը կորպուսի վրա իր լոգոտիպն է հարմարեցրել:

Խորանարդիկի սենսորային համակարգն ամրագրում է յուրաքանչյուր շրջադարձ և գունային փոփոխություն: Bluetooth-ի միջոցով խորանարդիկը սմարթֆոնին միացնելու դեպքում, օգտատերը կարող է ծրագրի միջոցով գլուխկոտրուկի լուծման կոմբինացիային հետևել կամ թույլ տրված սխալները նայել: Սարքավորումը հնարավորություն է տալիս բարդության 9 մակարդակների միջև ընտրություն կատարել: Բարդ լուծումների սիրահարները կարող են ըստ ֆիքսված ժամանակի արագությամբ հավաքել խորանարդիկը: Գաջեթի արժեքը կազմում է $11: