Lexus ընկերությունը Տոկիոյի ավտոսրահում ներկայացրել է ապագայի՝ LF-30 Electrified էլեկտրամեքենայի նախատիպը: Այս մասին տեղեկանում ենք ընկերության պաշտոնական կայքից:
Մոդելն առանձնանում է թափքի արտասովոր դիզայնով: Մեքենայի վերնամասն ամբողջովին ապակեպատ է, իսկ դռներն անսովոր ձևով են բացվում: Նշվում է, որ մեքենայի լուսավորությամբ կարելի է հասկանալ՝ ով է վարում մեքենան՝ վարորդը, թե ավտոպիլոտային համակարգը: Էլեկտրամեքենան համալրված է 544 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչ համակարգով և անվադողերում ներկառուցված շարժիչներով: Միանգամյա լիցքավորման հաշվին մեքենան կարող է կտրել-անցնել 500 կմ տարածություն:
Հայտնում են, որ սերիական արտադրության մեջ Lexus LF-30 Electrified-ը չի ներառվի: