DataFest Tbilisi 2019 կոնֆերանսում հանդես կգան նաև հայ խոսնակներ

Թբիլիսիի պետական համալսարանում տեղի կունենա DataFest Tbilisi 2019 կոնֆերանսը: Այն միավորում է տվյալների և տվյալագիտության վերլուծաբանների, կիբեռանվտանգության փորձագետների, դիզայներների, լրագրողների, պետական և մասնավոր սեկտորի ներկայացուցիչների, որոնք կիսվում են իրենց փորձով և քննարկում ոլորտին առնչվող հարցեր:

Այս տարի համաժողովի խոսնակների թվում են նաև հայ ներկայացուցիչներ YerevaNN, DISQO, Questrade, intent.AI, Krisp ընկերություններից և նախաձեռնող խմբերից: DataFest Tbilisi-ի քննարկման շրջանակը կներառի տվյալներ և արհեստական բանականություն, տվյալները բիզնեսում և մարքեթինգում, տվյալները առողջապահության ոլորտում, սմարթ քաղաքներ և այլ թեմաներ: Համաժողովը կանցկացվի նոյեմբերի 14-16-ը: