Քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, որտեղ մասնավորապես ասված է.<< Աշխարհի առաջատար ընկերություններից Xilinx, Inc.֊ը իր մասնաճյուղը հիմնեց Հայաստանում։
Հիմա արդեն Հայաստանում ունենք Synopsys, Mentor Graphics, Cisco Systems Armenia, VMware, National Instruments և այլ առաջատար տեխնոլոգիական ընկերությունների մասնաճյուղերը։
Այս ընկերությունների գոյությունը Հայաստանում անշուշտ նպաստում է Հայկական նոր ընկերությունների ստեղծմանն ու զարգացմանը, էկոհամակարգի կայացմանը>>:
Նախարարը նշում է նաև, որ 2020թվականից նոր թափ են ստանալու տեղական ստարտափերին ուղղված դրամաշնորհային ծրագրերը:<<Լավ նորությունները դեռ առջևում են>>,- իր գրառումը լավատեսական այս բառերով եզրափակել է նա: