ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառումով , որտեղ ասվում է՝
« Դոհայի Qitcom Qatar It Conference and Exhibition ցուցահանդեսի հայկական տաղավարը պատրաստ է դիմավորել աշխարհի չորս կողմից ժամանած հյուրերին։
Ավելի քան 10 հայկական ընկերություններ այսօվանից միասնական տաղավարով կմասնակցեն Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող այս ցուցահանդեսին։
Հուսամ կվերադառնանք պատվերներով»: