Անհավանական է, բայց փաստ. AirPods Pro-ի համար Apple Store-ում հերթեր են գոյացել

Հոկտեմբերի վերջին Apple-ը թողարկել է նոր՝ AirPods Pro անլար ականջակալները՝ փոփոխված դիզայնով, բարելավված ձայնով, ջրակայուն և աղմուկը մեկուսացնող ռեժիմով:

Հոկտեմբերի 30-ից սկսվել է գաջեթի վաճառքը $249-ով, որը նախորդին $60 -ով գերազանցում է: Վաճառքը սկսվելուն պես աշխարհով մեկ հաղորդագրություններ են տարածվել App Store-ից, որտեղ նորույթը ձեռք բերելու համար հերթեր են գոյացել: Apple-ի հայրենի երկիրը որոշել է հետ չմնալ. Նյու-Յորքի կենտրոնական կայարանում գտնվող ընկերությանը պատկանող խանութում ևս նոր ականջակալների համար հերթեր են գոյացել: