Twitter միկրոբլոգների ցանցի հիմնադիր Ջեք Դորսին հայտարարել է, որ ընկերությունը որոշել է արգելել ամբողջ քաղաքական գովազդը:
«Մենք որոշում ենք կայացրել ամբողջ աշխարհում դադարեցնել Twitter-ում իրականացվող քաղաքական գովազդը ։ Մենք վստահ ենք, որ քաղաքական գաղափարների տարածմանը պետք է արժանանալ, այլ ոչ թե գնել դրանք»,- Twitter-ում գրել է Դորսին:
Նշվում է, որ նոր քաղաքականությունը Twitter-ում կներդրվի նոյեմբերի 22-ից: Ըստ այդմ, ընթացիկ գովազդատուները կծանուցվեն այդ մասին մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելը: