Apple-ը հաշվետվություն է ներկայացրել եկամուտների մասին.վաճառքը նվազում է, հասույթը ռեկորդային է

Apple ընկերությունը հրապարակել է իր ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակի հաշվետվությունը, որն ավարտվել է սեպտեմբերի 28-ին: Տարվա վերջը սովորաբար արտադրողի համար ամենահետաքրքիր ժամանակահատվածը չէ, քանի որ մարդկանց մեծ մասը մինչև տոնական սեզոն հետաձգում է խոշոր գնումները : Այնուամենայնիվ, Apple-ի ֆինանսական ցուցանիշներն ավելի քան լավն են: Ընկերության վաճառքի ծավալը կազմել է 64,06 մլրդ դոլար, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 62,9 մլրդ դոլար: Դրական աճի շնորհիվ ընկերության բաժնետոմսերը թանկացել են՝ հասնելով $248-ի:

Նախկինում iPhone-ների վաճառքն ապահովում էր ընկերության եկամտի 2/3-ը: Ներկայում իրավիճակը փոխվել է, և iPhone-ների վաճառքը նվազել է 9%-ով՝ $36,8 մլրդ-ից դառնալով 33,6 մլրդ: Ընկերությունը հաշվետու շրջանում վաճառել է iMac համակարգիչներ՝ 6,991 մլրդ (7,340 մլրդ 2018-ին), iPad պլանշետներ՝ 4,656 մլրդ դոլարի:

Ընդհանուր առմամբ, միայն Apple-ի ծառայությունների մատուցումից ստացված հասույթը 2019 ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակում ռեկորդային է եղել՝ կազմելով 12,5 մլրդ դոլար։ Apple-ի ծառայությունների մեջ մտնում է հավելվածների վաճառքը, բաժանորդագրությունը, Apple Pay – ի վճարները, Music-ի բաժանորդագրությունը: