Քաթարում ընթացող « Անվտանգ խելացի քաղաքներ» համաժողովի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդես է եկել բանախոսությամբ՝ անդրադառնալով հայկական տեխնոլոգիայի զարգացումներին:
Համաժողովի շրջանակներում բացվել է «QITCOM 2019» Մերձավոր Արևելքի ամենամեծ էքսպո ցուցահանդեսը, որտեղ այս տարի առաջին անգամ Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով։ 10-ից ավելի ստարտափներ «Հայաստան» միասնական տաղավարով ներկայացնում են իրենց արտադրանքը, հայկական տեխնոլոգիական լուծումներն ու ձեռքբերումները:
Այս կապակցությամբ նախարարը հերթական գրառումն է կատարել իր ֆեյսբուքյան էջում և տեսանյութ հրապարակել: «Քաթարի Հայկական տաղավարում Սայաթ֊Նովան էր երգում»,- գրել է նա: