Apple-ը կթողարկի նոր մասշտաբային հեռուստասերիալ, որի բյուջեն կազմել է շուրջ 150 մլն դոլար: Գլխավոր դերում Ջեյսոն Մոմոան է: Apple-ի նախագիծը խոստումնալից է. սերիալը հավակնում է՝ հանրահայտ «Գահերի խաղ»-ի արժանի մրցակիցը դառնալ:
«See» անվանումով սերիալը պատմում է այն ժամանակների մասին, երբ մարդկությունը դարձել է կույր՝ զանգվածային վիրուսի պատճառով: Դա հանգեցնում է հետընթացի. հասարակությունը վերադառնում է որսորդությանն ու հավաքչությանը:
Ընդհանուր առմամբ, նախագծի իրականացման համար ծախսվել է շուրջ 150 մլն դոլար ( 15-ական մլն դոլար՝ յուրաքանչյուր դրվագի համար): «See»-ի բյուջեն երկու անգամ գերազանցում է «Գահերի խաղ» -ի եզրափակիչ եթերաշրջանի ֆինանսավորման գումարին:
Բացի սերիալից, Apple-ը նախատեսել է իրականացնել մի շարք հեռուստանախագծեր, որտեղ գլխավոր դերերում կլինեն այնպիսի հայտնի կինոաստղեր, ինչպիսիք են Ջենիֆեր Էնիսթոնը, Ռիզ Ուիզերսփունը, այլք: Apple-ի առցանց հեռուստատեսությունը նախատեսում է մրցակցել ոլորտի այնպիսի հսկաների հետ, ինչպիսիք են Netflix-ը և Amazon-ը: