Facebook-ը ներկայացրել է իր ընկերության նոր լոգոտիպը, որպեսզի օգտատերերը սոցցանցը տարբերեն այն ծրագրերից, որոնք պատկանում են ընկերությանը, ասված Է Facebook-ի բլոգում:
Ընկերությունը նոր տարբերանշանը կօգտագործի իր բոլոր արտադրանքներում և մարքեթինգային նյութերում, իսկ համանուն սոցցանցի լոգոտիպն ու ձևավորումը կմնան անփոփոխ ։ Նոր տարբերանշանի մեջ ընկերության անվանումը գրված է հատուկ տառատեսակով ստեղծված գունեղ մեծատառերով: Սոցիալական ցանցի լոգոն, ընդհակառակը, գրված է միայն փոքրատառերով: Ընկերությունը տեղեկացնում է, որ թարմացված պատկերանշանը կլինի «from Facebook» գրությամբ և կտեղակայվի Instagram-ի, WhatsApp մեսենջերի և այլ ծրագրերի մեկնարկային էջերում:
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն այս կապակցությամբ Facebook-ի իր էջում գրել է, թե «շատերը չգիտեն, թե ով է ստեղծում Facebook-ի արտադրանքը, բայց կարևոր է մարդիկ իմանան, թե ով է կանգնած այն արտադրանքների հետևում, որոնցից օգտվում են»: