Արտասովոր մեքենան ստեղծելու համար ճապոնացի ինժեներները փայտանյութ և գյուղատնտեսական արտադրության թափոններ են օգտագործել: Բուսական ծագում ունեցող նյութերից պատրաստված մեքենան Nano Cellulose Vehicle անվանումն է ստացել:
Մեքենայի հումքը կազմում են նանոցելյուլոզային մանրաթելերը , որոնք առաջանում են գյուղատնտեսական արտադրության և փայտի թափոններից: նոր Նյութն ավելի թեթև և դիմացկուն է դուրս եկել, քան պողպատն է, իսկ ինքը՝ մեքենան, երկու անգամ ավելի թեթև է, քան միջին վիճակագրական մեքենան:
Ինժեներները Nano Cellulose Vehicle-ի ստեղծումն իրենց համար օգտակար փորձառություն են համարում: