ԱվտոՎԱԶ-ը հայտնել է 2019թվականի ամենահանրահայտ ավտոմեքենայի մոդելի անվանումը

2019 թվականի առաջին տասը ամիսների արդյունքներով Lada մակնիշի ամենավաճառվող մոդելը ՌԴ-ում եղել է Granta-ն, այս մասին հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն՝ վկայակոչելով ԱվտոՎԱԶ ընկերության տվյալները:

Ընթացիկ տարվա հունվարից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ վաճառվել է 108 686 օրինակ Lada Granta մակնիշի ավտոմեքենա: Այն 35,1%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ամենաբարձր վաճառքները գրանցվել են հոկտեմբեր ամսին. վաճառվել է 11 712 Lada Granta մակնիշի ավտոմեքենա, ինչը 14,1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները:

Ընդհանուր առմամբ, հունվար-հոկտեմբեր ամիսների արդյունքներով, ԱվտոՎԱԶ-ն իրացրել Է 295 437 օրինակ Lada մակնիշի ավտոմեքենա, ինչը 1,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշներից: Արտասահմանյան մակնիշներից վաճառքի մեծ ծավալներով աչքի է ընկել կորեական KIA-ն: