ՆԱՍԱ-ն ամիսներ շարունակ նկարահանել է գիշերային երկինքը և կիսվել արդյունքով

ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, ներկայացրել է գիշերային երկնքի լուսանկարը՝ Երկրի հարավային կողմի վրա տարածվող: TESS տիեզերական աստղադիտակի օգնությամբ 13 լուսանկար է արվել, որոնցից յուրաքանչյուրի վրա ծախսվել է գրեթե մեկ ամիս:

Հետազոտության ընթացքում TEES-ը հայտնաբերել է 29 էկզոմոլորակներ և ավելի քան 1000 հնարավոր էկզոմոլորակներ, որոնք այժմ գիտնականների ուշադրության կենտրոնում են: Սարքի միջոցով հաջողվել է պատկերել նաև երկնաքարի շարժումը Արեգակնային համակարգում: