Այս օրերին Սինգապուրում ընթանում է SWITCH Singapore ինովացիոն տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում են նաև հայկական մի շարք տեխնոլոգիական ընկերություններ: Միջոցառմանը Հայաստանն առաջին անգամ ներկայանում է միասնական տաղավարով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գեղամ Վարդանյանի գլխավորությամբ:
Քիչ առաջ ֆեյսբուքյան պաշտոնական իր էջում ցուցահանդեսից տեսանյութ է հրապարակել ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը և գրառել.<< Այսօր Սինգապուրի վարչապետ Լի Սիեն Լուն այցելել է Հայկական տաղավար>>: Նախարարը համոզմունք է հայտնել, որ հայկական պատվիրակությունը Սինգապուրից կվերադառնա բազմաթիվ պատվերներով: