Facebook-ը ներկայացրել է վնասակար բովանդակության դեմ պայքարի արդյունքները

Facebook սոցիալական ցանցը 2019թվականի հուլիսից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում հեռացրել է 11,6մլն հրապարակում, որն ուղղված է եղել երեխաների նկատմամբ դաժան դրսևորումներին, այդ թվում՝ սեռական շահագործմանը:

Ընկերությունն առաջին անգամ հրապարակել է նաև Ինստագրամայն էջերի վիճակագրությունը՝ կապված ինքնասպանության փորձերի հետ: Բանն այն է, որ 2017թվականի 14-ամյա մի դեռահասի ինքնասպան լինելուց հետո նրա հայրը Ինստագրամյան էջում գրաֆիկական շատ նյութեր է գտել՝ կապված ինքնավնասումների և ինքնասպանության հետ:

Իր բլոգում Facebook-ի փոխնախագահ Գայ Ռոզենը հայտարարել է.« Մենք հեռացնում ենք այն կոնտենտը, որը պատկերում կամ խրախուսում է ինքնավնասումը կամ ինքնասպանությունը՝ ներառյալ գրաֆիկական պատկերները: Փորձագետների կարծիքով, դրանք կարող են հանգեցնել այն բանի, որ մյուսները նույնպես նման քայլի դիմեն»:

Ընդհանուր առմամբ, ինքնասպանության և ինքնավնասման թեմաներով 2,5 մլն. գրառում հեռացվել է Facebook-ից , 845 000 հրապարակում՝ Ինստագրամից: