Չինացի եղբայրները Apple-ին պատճառել են 6,1մլն. դոլարի վնաս

ԱՄՆ-ում երկար տարիներ գործող հանցավոր խմբավորումը Apple ընկերությանը պատճառել է 6,1 մլն. դոլարի վնաս:

Այսպես, 2011 թվականից սկսած՝ չինացի երեք եղբայրների գլխավորությամբ գործող խումբը Չինաստանում գնել է կեղծված iPhone-ներ և iPad-ներ, դրանք տեղափոխել ԱՄՆ, միտումնավոր կերպով ջարդել սարքերը և Apple-ի սպասարկման կենտրոններից վնասված սարքերի դիմաց ստացել նոր՝ օրիգինալ մոդելներ: Խարդախության ճանապարհով ձեռք բերված մոդելները վաճառվել են Չինաստանում և այլ երկրներում կրկնակի թանկ գնով: Խումբը գործել է ամերիկյան 40 նահանգներում, ինչպես նաև՝ Կանադայում: Այս մասին ասված է Կալիֆոռնիայի դատախազության կողմից հարուցված գործի նյութերում:

Հարուցված գործի շրջանակում չինացի եղբայրներին սպառնում է մինչև 20 տարի ազատազրկում: Հանցագործության մեջ ներքաշված են եղել ևս 14 հոգի՝ Վիետնամից,Չինաստանից, ինչպես նաև ՌԴ-ից: