Ամերիկյան Ford ընկերությունը Լոս Անջելեսում տեղի ունեցող միջոցառման ժամանակ ներկայացրել է Mustang Mach-E էլեկտրամեքենան, որն ամբողջությամբ էլեկտրական շարժիչով է աշխատում:
Ավտոմոբիլի թոփ տարբերակն ի վիճակի է առանց վերալիցքավորման հաղթահարել մինչև 600կմ տարածություն: Ամենաարագընթաց մոդելը 5վյրկ-ում կարող է զարգացնել ժամում 100կմ արագություն: Համեմատության համար նշենք, որ Tesla Model X 100D-ն ժամում 100կմ արագություն է զարգացնում 4,4 վայրկյանում:
Mustang Mach-E էլեկտրական մեքենայի գները տատանվում են 44 000-ից մինչև 60 000 դոլարի սահմաններում:
Ինչպես Tesla-ն, Mustang Mach-E-ն ևս ունի 15.5 դյույմանոց սենսորային էկրան՝ տեղադրված ղեկի կողքին: