ՌԴ-ի խանութներում սկսել են վաճառել Nokia 220 4G հեռախոսի դասական մոդելը, որը հին արտաքին ձևավորմանը զուգահեռ համալրվել է ժամանակակից գործառույթներով: Այս մասին հաղորդում է HMD Global-ի մամուլի ծառայությունը:
Նոր սարքավորումը ստացել է 2,4 դյույմ անկյունագծով QVGA գունավոր էկրան, հիմնական գործառույթներից՝ FM ռադիո, զարթուցիչ, ձայնային և լուսային կարգավորիչներ: 4G ցանցի աջակցության շնորհիվ հեռախոսը հնարավոր է դարձնում ինտերնետային հասանելիությունը, շփումը սոցցանցերում:
Նոր մոդելը թողարկվել է երկնագույն և սև գույներով: Արժեքը 3190 ռուբլի է(50$):