Մարկ Ցուկերբերգի հրապարակումը Յոսեմիթե ազգային պարկից

Մարկ Ցուկերբերգը՝ կնոջ՝ Պրիսցիլա Չանի հետ շաբաթավերջին այցելել է Յոսեմիթե ազգային պարկ, որը գտնվում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում: Facebook-ի հիմնադիրն այնտեղ անցկացրել է իր հանգստյան օրերը և կնոջ հետ լուսանկար հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ հետևյալ գրառումով.«Գեղեցիկ հանգստյան օրեր դրսում: Ես սիրում եմ մեր ազգային պարկերը: Դժվար է պատկերացնել՝ ինչպես կարելի է սրա վրայով մագլցել»,- գրել է նա՝ նկատի ունենալով իրենց հետևում երևացող ժայռերը: