Tesla-ն ստացել է 146 000 նախապատվեր իր Cybertruck պիկապի համար

Cybertruck-ը ներկայացվելուց երկու օր անց բավականին մեծ հետաքրքրություն է առաջացրել: Tesla-ն էլեկտրական պիկապի համար ստացել է 146 000 նախապատվեր, իր Twitter-յան էջում այս մասին գրել է Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը:

Ամեն մի նախապատվերի համար $100 վճարելու նախապայմանի կիրառման արդյունքում՝ Tesla-ն 48,6 մլն դոլար է ստացել ընդամենը 48 ժամվա ընթացքում:

Tesla-ն առաջարկում է Cybertrack-ի երեք տարբերակ, որոնք տարբերվում են շարժիչների քանակով՝ միաշարժիչ տարբերակը 39 900 դոլար արժողությամբ է, երկշարժիչը՝ 49 900 դոլար, իսկ եռաշարժիչ ֆլագմանային տարբերակի արժեքը 69 900 դոլար է:

Մասկը նշել է, որ նախնական պատվերների 42%-ը երկշարժիչ տարբերակին է ուղղված: 41 %-ը նախապատվությունը տվել է Cybertruck-ի եռաշարժիչ տարբերակին և 17 %-ի նախընտրությունը կանգ է առել միաշարժիչ տարբերակի վրա:

Cybertrack-ի պատվիրատուները ստիպված կլինեն սպասել մի որոշ ժամանակ՝ մինչ պիկապը կհասնի իրենց: Միաշարժիչ և երկշարժիչ տարբերակների արտադրությունը կսկսվի 2021-ին, իսկ եռաշարժիչ բեռնատարինը ավելի ուշ՝ 2022-ին: