Օրերս Xiaomi -ն ներկայացրել է մի նոր գաջեթ, որն առնչություն չունի սմարթֆոնների սեգմենտի հետ : Խոսքը՝ գրպանում տեղավորվող Mijia թարգմանող սարքի մասին է:
Սարքը թարգմանչական գործառույթ է իրականացնում 18 լեզուներով: Mijia-ն կատարում է տեքստի օնլայն թարգմանություն, նաև՝ ձայնի միջոցով: Գաջեթի աշխատանքի համար պարտադիր է ինտերնետային հասանելիությունը:
Արտաքինից թարգմանող սարքը սմարթֆոն է հիշեցնում: Արտադրողը վստահեցնում է, որ թարգմանության անընդհատ ռեժիմում սարքի աշխատանքի տևողությունը մինչև 5 ժամ է:
Xiaomi-ի նոր գաջեթը ստացել է 4,1 դյույմ անկյունագծով էկրան, տեսախցիկ՝ 8 Մպիքսել և մարտկոց՝ 3000մԱ/Ժ ծավալով: Այն վաճառքում կլինի նոյեմբերի 26-ից՝ $185 գնով: