Առաջին ռուսական էլեկտրամոբիլը սերտիֆիկացիայի վերջին փուլում է: Մեքենայի արտադրությունը կսկսվի արդեն 2020թվականի առաջին եռամսյակում: Այդ մասին հայտնել Է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը:
Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր, որ արտադրության առաջին տարում պատրաստվում է թողարկել նվազագույնը 2 000 մեքենա՝ հետագայում այդ ցուցանիշը տարեկան մինչև 15 000-ի հասցնելու միտումով:
Էլեկտրամոբիլները կարտադրվեն Տոլյատիի ավտոմոբիլային գործարանում: Բոլոր ավտոմասերը կլինեն հայրենական արտադրության: Բացառություն կկազմեն մարտկոցները, որոնք կգնվեն չինական ընկերությունից:
Մեկ լիցքավորմամբ ռուսական էլեկտրական մեքենան կհաղթահարի մինչև 200կմ տարածություն՝ 120կմ/ժ առավելագույն արագությամբ: Էլեկտրամոբիլը կարժենա 450 000 ռուբլի($7000):