Ռազմական դրոնները նախատեսված են այլ անօդաչու թռչող սարքեր որսալու համար

«Ռոստեխ» պետական կորպորացիան հայտարարել է հատուկ անօդաչու թռչող սարքերի ստեղծման մասին, որոնք կարող են կանխել մյուս ԱԹՍ-ների չարտոնված թռիչքները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով «Ռոստեխ»-ի միջազգային համագործակցության և տարածաշրջանային քաղաքականության գծով տնօրեն Վիկտոր Կլադովին ։

Կլադովի խոսքով ՝ նոր դրոնները կարող են հետևել այլ դրոնների, հասնել նրանց հետևից և ցանցի օգնությամբ որսալ դրանք: Ապարատները կլրացնեն ռադիոլոկացիոն պայքարի առկա միջոցները։

Ավելի վաղ ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր անտեսանելի ռադիոլոկացիոն արգելապատնեշի ստեղծման մասին, որն անհնարին էր դարձնում հետախուզական և մարտական անօդաչու թռչող սարքերի կիրառումը իր գործողությունների դաշտում: