SpaceX-ը տիեզերք կուղարկի « ամենակարող մկանը»

SpaceX ընկերությունը պատրաստվում է Միջազգային տիեզերական կայան ուղարկել «ամենակարող մկանը», այս մասին հաղորդում է CNN-ը ։

Dragon բեռանատար տիեզերանավն ավելի քան 2 տոննա բեռ կտեղափոխի տիեզերակայան: Նշվում է, որ տիեզերանավի խցիկում «տեղ կգտնի» նաև գենետիկորեն ձևափոխված մուկը: Ամերիկյան մամուլում նման կրծողներին հաճախ անվանում են «ամենակարող»: Արտասովոր ուղևորը կմեկնի Ֆլորիդայի տիեզերակայանից և ՄՏԿ-ում կլինի արդեն դեկտեմբերի 8-ին:

Հաղորդվում է, որ մկանը «աճեցրել են» Մեն նահանգի լաբորատորիայում և աճի հորմոնների կիրառումով՝ ապահովել կրծողի մկանային զանգվածի արագ աճը: Գիտնականները մկան միջոցով կփորձեն պարզել, թե տիեզերքում գտնվելու ընթացքում մարդու մկանային և ոսկրային հյուսվածքները ինչ փոփոխությունների են ենթարկվում: