WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել

WhatsApp մեսենջերում նոր գործառույթ է հայտնվել, որը թույլ կտա առաջադրանքներ ստեղծել և դրանց վերաբերյալ հիշեցումներ ստանալ:

Նշվում է, որ գործառույթը վճարովի բաժանորդագրության միջոցով հասանելի կլինի բոլոր այն սարքերի համար , որոնք մեսենջեր ունեն: Այն կստանա WhatsApp Reminders («WhatsApp հիշեցումներ») անվանումը: Նշվում է, որ նոր գործառույթը WhatsApp-ի և հիշեցումների` Any.do ծառայության համատեղ աշխատանքի արդյունքն է:


Առաջադրանքն ստեղծելու համար անհրաժեշտ Է համապատասխան հաղորդագրություն ուղարկել Any.do բոտին՝ նշելով հիշեցման ժամանակը: Բացի այդ, առաջադրանքն ավտոմատ կազմելու համար կարելի Է ուղարկել մյուս զրուցակիցներից ստացված հաղորդագրությունները: