2020 թվականին IT հսկան հնարավոր է, որ միանգամից թողարկի հինգ նոր iPhone: TF-Securities-ի վերլուծաբան Մինգ-Չի Կուոյի հավաստմամբ, սպասվում է նոր սերնդի հինգ սարքերի գործարկում:
Նախևառաջ ակնկալվում է, որ կթողարկվի 6,7 դյույմ էկրանով և երեք տեսախցիկով համալրված սմարթֆոն: Մյուս ակնկալիքը կապված է 6,1 դյույմ էկրանով սմարթֆոնի հետ, որը կրկին եռախցիկ կլինի:
Եվս երկու գաջեթներ համալրված կլինեն երկու տեսախցիկներով և 5,4 դյույմ անկյունագիծ ունեցող էկրաններով: Apple-ի 5-րդ նորույթը կլինի ամենափոքր սմարթֆոնը, որի էկրանը չի գերազանցի 4,7 դյույմը՝ իր ենթադրությունն է ներկայացրել փորձագետը: Նա նշել է, որ այս գաջեթը փոխարինելու է iPhone SE մոդելին: Դրա մեջ ներդրվելու է A13 գերարագ պրոցեսոր։
Բջջային սարքերի թողարկումը պետք է կայանա հաջորդ տարվա առաջին կեսին ։ Բոլոր սմարթֆոնները կլինեն 5G ինտերնետ- կապի աջակցությամբ: