Twitter-ը հրապարակել է 2019 թվականի ամենաքննարկված թեմաները

Twitter սոցիալական ցանցը հրապարակել է այն թեմաները, որոնք 2019թվականին ամենաշատն են քննարկվել: Այս մասին հայտնում է սոցցանցի պաշտոնական կայքը ։

Ինչպես նշվում է, Twitter-ում՝ ամենաբուռն քննարկված թեման եղել է ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը: 2-րդ հորիզոնականն է զբաղեցրել «Ռեյվայի դարաշրջանի սկիզբը» հեշթեգը ՝ կառավարման դարաշրջան, որը մայիսի 1- ին Ճապոնիայում փոխարինելու եկավ Հեյսեյի դարաշրջանին ՝ կապված կայսեր փոփոխության հետ ։ Եվ վերջապես, ակտիվ քննարկումների առումով 3-րդ հորիզոնականում է հայտնվել Վենեսուելայում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի թեման:

Անցնող տարում օգտատերերը նաև ամենից հաճախ քննարկել են Brexit-ը, ամենաուժգին` Հագիբիս թայֆունը Ճապոնիայում,  Հոնկոնգի բողոքի ակցիաները:

2019 թվականի առավել քննարկված անձինք են դարձել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Իսկ ամենաքննարկած սերիալների թվում են՝ «Գահերի խաղը» և «Սիմփսոնները», որն այս տարի ցուցադրեց 31 եթերաշրջան: