Redmi K30-ը 5G ցանցում աշխատող ամենամատչելի սմարթֆոնն է. Xiaomi

Redmi K30 սմարթֆոնը 5G ցանցում ներառված ամենամատչելի սարքավորումներից մեկն է: Այս մասին չինական Xiaomi ընկերությունը հայտարարել է շնորհանդեսի ժամանակ:

Մասնագետներն իրենց արտադրանքն անվանել են «առաջատար սմարթֆոնների թշնամի»: 6,67 դյույմ էկրան ունեցող չինական նոր գաջեթի հետևի վահանակի վրա տեղակայված է 4 մոդուլով տեսախցիկը, որոնցից հիմնականը 64Մպիքսել հզորությամբ է: 5G ցանցում աշխատող այս մոդելի մեկնարկային գինը 1999 յուան է կամ $284 :

Նշվում է, որ կթողարկվի նաև Redmi մոդելի պարզեցված տարբերակը՝ 4G ցանցի աջակցությամբ: