Դեռ մեկ ամիս առաջ YouTube-ի գլխավոր տնօրեն Սյուզան Վոյչիցկին հայտարարել էր ծառայության նոր քաղաքականության ուղղությամբ աշխատանքներ տանելու մասին: Մասնավորապես, այն վերաբերելու էր հետապնդումներին, նվաստացումներին, վիրավորանքներին և այլն:
Այժմ արդեն ծառայությունը կիսվել է աշխատանքի արդյունքներով: Ըստ այդմ, YouTube պորտալի տնօրինությունը մտադիր Է հեռացնել այնտեղ զետեղված այն տեսագրությունները, որոնք բովանդակում են սպառնալիքներ, ինչպես նաև ռասայական և սեռական պատկանելությանը, սեռական կողմնորոշմանը վերաբերող վիրավորանքներ: Այդ մասին ասված Է դեկտեմբերի 11-ին ծառայության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ :
YouTube-ի ներկայացուցիչները նշել են, որ հրապարակվող տեսանյութի բովանդակությանը վերաբերող կանոնները նորացվել և խստացվել են: «Մենք միշտ հեռացրել ենք որևԷ մեկի նկատմամբ սպառնալիքներով, որևԷ մեկի հետապնդման կոչերով տեսագրությունները, ինչպես նաև այն տեսագրությունները, որոնցում բացահայտվում Է անձնական տեղեկատվություն,- ասված Է հայտարարության մեջ,- այժմ մեր կանոններով արգելվում են ոչ միայն բացահայտ, այլև քողարկված կամ կասկածելի սպառնալիքները»:
Ծառայության ներկայացուցիչները հայտարարել են, որ նոր կանոնները կգործեն YouTube-ի բոլոր օգտատերերի, այդ թվում ՝ քաղաքական գործիչների, մասնավոր անձանց և հենց իրենց՝ ծառայության ներկայացուցիչների համար: