NS 208 անվանումով պլանշետի վրա աշխատել են «Ակվարիուս» և «Բաց բջջային հարթակ» ընկերությունները:
Ընկերություններն արդեն հայտարարել են ռուսական օպերացիոն համակարգով աշխատող պլանշետի վաճառքի մեկնարկի մասին ։ Պլանշետը կարելի է գնել արտադրողի կայքում:
Նորույթը՝ անվտանգության տեսանկյունից ապահով է և կարող է օգտագործվել կորպորատիվ նպատակներով: Այն հարմար կլինի օգտագործել՝ գործուղումների կամ ինչ-որ տեղ գնալիս: Ենթադրվում է, որ սարքը կկիրառեն ուժային գերատեսչությունների և պետական այլ ծառայությունների աշխատակիցները:
Սմարթֆոնի կորպուսը հարվածակայուն է՝ էկրանի 8 դյույմ անկյունագծով: Ներկառուցված են երկու տեսախցիկներ՝ համապատասխանաբար 5 և 16 մեգապիքսել: Օպերատիվ հիշողության ծավալը կազմում է 3ԳԲ, իսկ հիմնական հիշողությունը 64 ԳԲ է: Բացի այդ, պլանշետը համալրված է հզոր մարտկոցով՝ 8400 մԱ/ժ և կայուն է՝ ջերմաստիճանի տատանումների նկատմամբ:
Արտադրողների հավաստմամբ, ի դեմս «Ավրորա» օպերացիոն համակարգի, ընկերություններն ապահովված կլինեն անվտանգ բջջային կապով: