Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին սոցիալական ցանցեր վարելու համար փնտրում է օգնական : Համապատասխան հայտարարությունը LinkedIn-ում հրապարակել են Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիչները, գրում է The New York Times-ը ։ Այնտեղ ասվում է, որ արքայական մենեջերը տարեկան կստանա 50 հազար ֆունտ ստերլինգ։
Աշխատատեղի պաշտոնական անվանումը ձևակերպված է այսպես՝ «Head of Digital Engagement»: Հայտարարության մեջ ասվում է, որ փնտրվող մասնագետն աշխատելու Է Եղիսաբեթ Երկրորդի սոցիալական ցանցերի զարգացման ռազմավարության վրա և իր ենթակայությամբ ունենալու է փոքր թիմ:
Բուքինգհեմյան պալատն ընդգծում է պաշտոնի ամբողջ պատասխանատվությունը, նշելով, որ թագուհու գրառումները հասու են միլիոնավոր մարդկանց: «Լուսաբանում եք պետական այց, պարգևատրման արարողություն, թե թագավորական նշանադրություն, դուք պետք է այնպես անեք, որ մեր թվային ալիքները լայն լսարանի մոտ հետաքրքրություն առաջացնեն», — ասված է թափուր աշխատատեղի վերաբերյալ հայտարարության տեքստում:
Մենեջերին առաջարկում են աշխատել երկուշաբթիից ուրբաթ ՝ օրական 7,5 ժամ աշխատանքային ռեժիմով: Ապահովվում են ճաշով, ինչպես նաև հնարավորություն են տալիս անվճար անցնել որակավորման անհրաժեշտ դասընթացներ: