Bosch-ը լրացված իրականության նոր տեխնոլոգիա է մշակել

Bosch ընկերությունը մշակել է լրացված իրականության դիսփլեյների արտադրության նոր տեխնոլոգիա, որը ստացել է Light Drive անվանումը: Նոր տեխնոլոգիայով ցանկացած ակնոց կարելի է վերածել «խելացի» ակնոցի, տեղեկացնում է High Tech+-ը:

Անջատված լույսի տակ ակնոցը թափանցիկ է դառնում:  Այն արտացոլում է ոսպնյակի մեջ ներկառուցված հոլոգրաֆիկ էլեմնետի լույսն ուղղակիորեն եղջերաթաղանթի մեջ՝ նախագծելով ցուցումները, նավիգացիոն նշանները կամ ծանուցումները:

Light Drive ակնոցը կարող է այլընտրանք դառնալ «խելացի» ժամացույցներին: Դրանք իդեալական աքսեսուար կլինեն վարորդների, մոտոցիկլիստների և հեծանվորդների համար:

Ամենայն հավանականությամբ, Bosch-ը ինքնուրույն չի թողարկի գաջեթները, այլ կսկսի Light Drive-ը մատակարարել ակնոցների ավանդական արտադրողներին: Նրանք կկարողանան ինքնուրույն մշակել ինտերֆեյսներ և ընտրել համակարգի կարգավորումները ։

Bosch- ը նախատեսում է տեխնոլոգիան ներկայացնել Լաս Վեգասի CES 2020 ցուցահանդեսում՝ հունվար ամսին: Իսկ առաջին սարքերը կարող են վաճառքում հայտնվել արդեն 2021 թվականին: