Samsung-ը ներկայացրել է ուլտրաբյուջետային Galaxy A01-ը

Samsung ընկերությունը շարունակում է ներկայացնել Galaxy A խմբի սմարթֆոնների շարքը: Հերթական նոր մոդելը կդառնա ամենամատչելին և կոմպակտը՝ ոչ մեծ դիսփլեյի և փոքր շրջանակների հաշվին:

Galaxy A01-ը ստացել է 5,7 դյույմ անկյունագծով HD+ էկրան` 19×8 կողմերի հարաբերակցությամբ: Սմարթֆոնն ունի երկակի տեսախցիկ՝ հիմնականը 13 մպիքսել մոդուլով:

Ընկերությունը չի նշել պրոցեսորի ճշգրիտ մոդելը: Այն ութմիջուկանի է՝ 1,95 ԳՀց առավելագույն հաճախականությամբ: Օպերատիվ հիշողության ծավալը մինչև 8 ԳԲ է, իսկ հիմնական հիշողությունը՝ 128ԳԲ:

Samsung-ը դեռևս պաշտոնապես չի հայտարարել Galaxy A01-ի գինը. ամենայն հավանականությամբ, այն կունենա նախորդ Galaxy A10-ի գինը: