Tesla ընկերությունը պատրաստվում է Ալյասկայում էներգիայի կուտակման մեծ նոր համակարգ տեղակայել և նվազեցնել պետության կախվածությունը էլեկտրակայաններից, որոնք աշխատում են արդյունահանվող վառելիքով:
Ալյասկայում գործող Homer Electric (HEA) ասոցիացիան հայտարարել է, որ Tesla-ի հետ աշխատում է էներգիայի պահպանման մարտկոցի համակարգի (BESS) տեղակայման վրա: Այն ունակ է պահել մինչև 93 Մվտ/ժ, որը կարող է առաքվել ցանց ՝ ժամում 46,5 ՄՎտժ արագությամբ: BESS-ը թույլ կտա HEA -ին պահպանել անվտանգության կանոնները՝ առանց լրացուցիչ վառելիքն այրելու անհրաժեշտության: Դա կբարձրացնի համակարգի արդյունավետությունը, կնվազեցնի ածխաթթու գազերի արտանետումների և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների քանակը: Համակարգը կտեղադրվի Սոլդոտնայի գործարանում։
Նախատեսվում է, որ նոր նախագիծը շահագործման կհանձնվի 2021-ի աշնանը: