Apple-ը ներկայացրել է Mac Pro-ի եւս մեկ տարբերակ

Apple ընկերությունը հայտարարել է առաջատար Mac Pro-ի եւս մեկ մոդելի թողարկման մասին: Ընկերությունը որոշել է մի փոքր ընդլայնել առանց այդ էլ մեծ հիշողության ծավալը:

Mac Pro-ի նոր տարբերակը համալրված կլինի 8ՏԲ ծավալ ունեցող մեծացված սկավառակով: Ընդ որում, նորացված սարքը 2600 դոլարով ավելի թանկ կլինի, քան 256 ԳԲ հիշողությամբ բազային Mac Pro-ն ։ Այսպիսով, 2019-ի Mac Pro-ի առավելագույն գինը կհասնի 53799 դոլարի ։

Բայց դա դեռ ամենը չէ. շուտով Apple-ը Mac Pro-ի գնորդներին հնարավորություն կտա վերականգնել Radeon Pro W5700X-ի մեկ կամ երկու տեսաքարտերը GDDR6 16ԳԲ տեսահիշողությամբ: